ՆԱՐԻՆԵ ԱՇՈՏԻ ԱՎԱԳՅԱՆ+374-10-293121223/323
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր
Ծնվել է 1989թ․ փետրվարի 9–ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Կրթություն
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2011 թվականին ավարտել է Ստոկհոլմի համալսարանը՝ ստանալով մագիստրոսի կոչում (LLM) Եվրոպական մտավոր սեփականության իրավունք մասնագիտացմամբ:
2013-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում (քաղաքացիական իրավունքի ամբիոն):
2016 թվականին մասնակցել է ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող PFP ծրագրին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքում։
2018 թվականին մասնակցել է Քաղաքականություն մշակողների դասընթացին Արևելյան գործընկերների համար Շվեդիայում (Սանդո)։
Գիտական աստիճան
Իրավաբանական գիտությունների թեկնածու
Աշխատանքային փորձ
2009-2011թթ. աշխատել է «Կարախանյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակում` որպես իրավաբան:
2012թ. սեպտեմբերից մինչև 2012թ. հոկտեմբեր աշխատել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում որպես իրավատնտեսագիտական բաժնի իրավաբան:
2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. հունիսը աշխատել է «Սիրունյան ընդ կո» իրավաբանական գրասենյակում` որպես իրավաբան (իրականացրել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի շահերի պաշտպանությունը):
2011-2016թթ. աշխատել է Երևանի պետական համալասարանի իրավաբանական կլինիկայում` որպես տնօրեն։
2013-2015թթ. աշխատել է «ԱրմենՏել» ՓԲԸ իրավաբանական տնօրինության բիզնեսի իրավական ապահովման բաժնում` որպես իրավաբան:
2017թ.-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։
2015թ.-ի օգոստոսից մինչև 2015թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է «Կնյազյան ընդ փարթնրս» իրավաբանական գրասենյակում` որպես իրավաբան:
2015-2017թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունում` որպես վարչության պետի տեղակալ:
2017-2018թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական:
2018-2020թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում` որպես ծառայության պետ:
2020թ.-2022թթ․ աշխատել է ՀՀ Կադաստրի կոմիտեում` որպես Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։
2022թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-200-Ա որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:
Փորձագիտական աշխատանք
2016թ. ԵԱՀԿ երևանյան գրասնեյակ, Ժողովրդավարության բաժին, տեղեկատվության ազատության գծով փորձագետ:
2018-2019թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության դեղերի արտոնագրման գծով փորձագետ։
2022թ․ Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության (IDLO) մտավոր սեփականության իրավունքի փորձագետ:
Այլ տեղեկություններ
Շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի դասային աստիճան:
Հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ։
Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է)։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների։
Ամուսնացած չէ։
Կոնտակտային տվյալ
n.avagyan@court.am