ՆԱՆԵ ԳԱՌՆԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆ032223393
Ծնվել է 1991 թվականին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Կրթություն
2011թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2017թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրան (ատենախոսության թեմա՝ «Պետական գնումների իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում»):
Աշխատանքային փորձ
2012թ. փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսն աշխատել է «Սզնի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2012թ. նոյեմբեր ամսից մինչև 2016թ. մայիս ամիսն աշխատել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2016թ. մայիս ամսից մինչև 2019թ. փետրվար ամիսն աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ, իսկ 2019թ. փետրվար ամսից մինչև սեպտեմբեր ամիսը՝ որպես նույն ծառայության գլխավոր մասնագետ:
2019թ. սեպտեմբեր ամսից մինչև 2020թ․ մարտ ամիսն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում` որպես իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:
2020թ․ մարտ ամսից մինչև 2021թ․ փետրվար ամիսն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2021թ․ փետրվար ամսից մինչև նույն թվականի հուլիս ամիսն աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։
2021թ․ հուլիս ամսից աշխատել է որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
2015թ. սեպտեմբերից աշխատում է «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամում՝ որպես դասախոս:
2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-240-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Թվով 11 գիտական հոդվածի հեղինակ է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների 2015, 2016, 2017, 2018 թվականների ընտրանիների և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2015, 2016, 2017, 2018 թվականների տարեկան հաշվետվությունների կազմող խմբի անդամ է:
Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է):
Ամուսնացած չէ: