ՄՀԵՐ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ+37410 49-48-03122
Ծնվել է 1959 թվականին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
Կրթություն
1982 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1982 թվականից 1983 թվականն աշխատել է ՀՍՍՀ ՆԳ Մինիստրությունում՝ որպես տեսուչ։
1983 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Կիրովականի Ստեփան Շահումյանի անվան կարի արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։
1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայում՝ որպես փաստաբան։
1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի Ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:
Կոնտակտային տվյալ
m.arghamanyan@court.am
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել