ՄԱԿԱՐ ԳԵՂԱՄԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ0231 46335


Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 26-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

2011թ. ավարտել է ԳՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2013թ. ավարտել է ԳՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային փորձ.

 

2008թ.-2009թ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատավորի գործավար:

2011թ.-2012թ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատավորի գործավար:

2012թ.-2014թ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատավորի օգնական:

2014թ.-2016թ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:

2016թ.-2017թ. աշխատել է Դատական դեպարտամենտի վերահսկողության բաժնում` որպես մասնագետ:

2016թ․-2020թ․ աշխատել է Դատական դեպարտամենտի նախ՝ Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնում` որպես մասնագետ, ապա Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնում` որպես մասնագետ, այնուհետև՝  Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում` որպես մասնագետ:

2018թ.-2020թ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժնում` որպես գլխավոր մասնագետ:

2020թ.-2022թ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժին պետի պաշտոնակատար:

2022թ.-2023թ. աշխատել է Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետի պաշտոնակատար:

 

Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-9-Ո-31 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ Նախագահի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ՆՀ-34-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-18-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ Նախագահի 2023 թվականի փետրվարի 13-ի թիվ ՆՀ-62-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

2009թ.-2011թ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

15.07.2014թ. շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

26.09.2015թ. «Դատական ծառայողների միություն» ԱԿ նախագահի կողմից հայտարարվել է Շնորհակալություն:

2019թ.-2023թ. հանդիսացել է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամ:

26.09.2021թ. «Դատական դեպարտամենտի աշխատակիցների միություն» ԱԿ նախագահի կողմից հայտարարվել է Շնորհակալություն:

2022թ. ընտրվել է «Դատական ծառայողների միություն» ԱԿ նախագահի պաշտոնում:

Ընդգրկված է եղել ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) ռիսկի ազգային գնահատման հետ կապված աշխատանքների իրականացման աշխատանքային խմբում:

Ընդգրկված է եղել «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացման» ծրագրի համակարգող խորհրդում` որպես խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: