ՀՐԱՉՅԱ ԳԱԳԻԿԻ ՄԵԽԱԿՅԱՆ0231 48004


Ծնվել է 1988 թվականին, քաղաք Երևանում։

Կրթություն

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2014 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2018 թվականի փետրվար- սեպտեմբեր ամիսներին անդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Աշխատանքային փորձ

2011 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնում՝ որպես հետաքննիչ։

2013 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ։

2015 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ։

ԲԴԽ-54-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ԲԴԽ-66-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

2009 թվականից 2011թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում։