ՀԱՍՄԻԿ ՌԱՖԻԿԻ ՋԱԼԱԼՅԱՆ+374 10 511813428,429
Ծնվել է 1986 թվականի հունիսի 10-ին, Վանաձոր քաղաքում:
Կրթություն.
2003 թվականին ավարտել է Գուգարքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով «Իրավագիտություն» մասնագիտացմամբ իրավագիտության բակալավրի աստիճան, իսկ 2009 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային փորձ.
2007 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 30-ը աշխատել է Երևանի էկոլոգիայի, տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտում` որպես դասախոս:
2008 թվականի մարտի 10-ից մինչև 2009 թվականի մարտի 17-ը աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում` որպես դատական նիստերի քարտուղար:
2009 թվականի մարտի 17-ից մինչև 2010 թվականի մայիսի 20-ը աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում` որպես դատական նիստերի քարտուղար:
2010 թվականի մայիսի 20-ից մինչև 2010 թվականի հունիսի 28-ը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետի պաշտոնում:
2010 թվականի հունիսից 28-ից սկսած աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների (այնուհետև` Երևան քաղաքի առաջին ատյանի) ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:
2013 թվականի հունվարի 29-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
ՀՀ նախագահի՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-311-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022թ. նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-329-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա: