ՀԱՅԿ ՄԿՐՏԻՉԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Կենսագրություն.

Ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։

Ծառայությունը Զինված Ուժերում.

1994–1996թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Կրթություն.

1993թ. ավարտել է  Երևան  քաղաքի Ա.Բլոկի  անվան  № 122 ﬕջնակարգ դպրոցը:

1997- 2001թթ.  սովորել և էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը:

2006-2009թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի ադյունկտուրան:

2013-2017թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ Պն ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրան:

2021թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Ծառայությունը ՀՀ դատախազությունում.

2001-2006թթ.-ին ՀՀ զինվորական դատախազության Երևանի, 2-րդ և 3-րդ կայազորներում՝ նախ որպես քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ:

Ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում.

2009թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, ﬔթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ:

2010թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ (ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար):

2011թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ (ՀՀ ՊՆ թիվ N  զորամասի հրամանատարի տեղակալ):

Ծառայությունը ՀՀ քննչական կոﬕտեում.

2014թ.-ին      ՀՀ        քննչական     կոﬕտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

2015թ.-ին ՀՀ քննչական կոﬕտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

2018-2021թթ.  ՀՀ քննչական կոﬕտեի նախագահ:

Պաշտոնավարումը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում.

2022թ. դեկտեմբերի 6-ից Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ:

Դասային աստիճան.

Արդարադատության երրորդ  դասի  պետական  խորհրդական:

Պարգևներ.

Աշխատանքային     գործունեության      ընթացքում   պարգևատրվել է 21 ﬔդալով, 4 հուշաﬔդալով, 1 պետական պարգևով և 3 կրծքանշանով:

Այլ տեղեկություններ.

Հեղինակ է շուրջ 47 գիտական հոդվածների և 3 ﬔնագրությունների (ընդհ. ծավ. 112 տպ. մամուլ), որոնք վերաբերում են քրեական և ﬕջազգային   իրավունքի,   քրեական   դատավարության    և քրեագիտության արդի հիﬓահարցերին։

Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին: