ՀԱՄԼԵՏ ՆՈՐԱՅՐԻ ԱՍԱՏՐՅԱՆ
Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1985 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես ցրիչ։
1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես թարգման։
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։
1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության վիճակագրական խմբում՝ որպես առաջատար խորհրդատու։
1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Արդարադատության խորհրդի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի փետրվարի 15-ի ԲԴԽ-7-Ո-8 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2021 թվականի փետրվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում:
2009 թվականից դասավանդել է Դատական դպրոցում, 2014 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում,
2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
2014 և 2017 թվականներին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ,
2017 թվականից դասավանդում է Փաստաբանական դպրոցում, 2020 թվականից Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ է,
2018 թվականից Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ է:
2020 թվականի հուլիսի 31-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
h.asatryan@court.am