ՀԱԿՈԲ ՄԱՆՎԵԼԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ0237 24000


Ծնվել է 1989թ. հունիսի 10-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

2012 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ.

2014թ. փետրվարի 14-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում՝ որպես քննիչ:

2014թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 31-ը աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:

2018թ. նոյեմբերի 5-ից մինչև 2020թ. օգոստոսի 5-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ որպես ավագ քննիչ:

2021թ. ապրիլի 7-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը աշխատել է ,,ՈՒնիվերսալ Բիզնես Սոլուշնս,, ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2021թ. հուլիսի 29-ից մինչև 2023թ. հունվարի 30-ը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2023 թվականի հունվարի 30-ի ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-41-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ.

2007 թվականից մինչև 2009 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում: