ԿԻՄԱ ՎԱՉԱԳԱՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ +37410 576604


Ծնվել է 13.07.1986 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն.

2003թ. ավարտել է Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցը:

2007թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտություն ֆակուլտետը և շնորհվել է իրավագիտության բակալավրի աստիճան:

2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան և շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային փորձ.

22.12.2008-12.07.2009թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետի պաշտոնում:

12.07.2009-01.01.2010թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետի պաշտոնում:

01.01.2010-22.12.2010թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության մասնագետի պաշտոնում:

22.12.2010-01.12.2022թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ավագ օգնականի պաշտոնում:

22.06.2009թ. շնորհվել է ՀՀ դատական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, 12.07.2009թ.՝ ՀՀ դատական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, 22.12.2010թ.` ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2009-2011թթ. դասախոսել է Դատական դպրոցում «Իրավաբանական գիր» առարկան:

2013թ. դասախոսել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում «ՀՀ քաղաքացիական ծառայության օրենսդրություն» առարկան:

2012 թվականին տպագրված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները» գրքի համահեղինակ է:

2012 թվականին ՀՀ Փաստաբանների պալատի կողմից ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2021թ․ նոյեմբերի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է  Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2022թ. նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-326-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երեք երեխա: