ԿԱՐԵՆ ՑՈԼԱԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ0284 25892


Ծնվել է 1975 թ.-ի փետրվարի 9-ին՝ ՀԽՍՀ Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում:

Կրթություն.

1992 թ.-ին ավարտել է Աստղաձորի միջնակարգ դպրոցը:

1993-1994թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում, մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների:

1996թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 2000 թ.-ին:

Աշխատանքային փորձ.

2001թ.-ի ապրիլին նշանակվել է Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր:

2002 թ.-ի մայիսի 3-ին նշանակվել է Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության քննիչ, իսկ 2002 թվականի հունիսից՝ նույն դատախազության ավագ քննիչ:

2003 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես ավագ քննիչ:

2007 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 200 թվականի հունիսի 8-ն աշխատել է ՀՀ ՊՆ ՔՎ Սևանի կայազորի բաժնում, իսկ 2009 թվականի հունիսի 8-ից մինչև 2010 թվականի փետրվարի 2-ը՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, որպես ավագ քննիչ:

2010 թվականի փետրվարի 2-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, իսկ 2015 թվականի փետրվարի 18-ից մինչև 2022 թվականի ապրիլի 4-ը՝ նույն կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

2022 թվականի ապրիլի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-87-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երեք երեխա: