ԿԱՐԵՆ ՍՈՒՐԵՆԻ ԱՄԻՐՅԱՆ+37410 49-48-03423
Ծնվել է 30.09.1989թ. քաղաք Իջևանում:
Կրթություն
1996-2004թթ. սովորել է Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 2004թ.-ից սովորել և 2006թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Իջևանի վարժարանը,
2006 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 2012թ. գերազանցության դիպլոմով,
2012թ. ընդունվել և 2014թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան գերազանցության դիպլոմով,
2014թ. ընդունվել և 2017թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան,
2015թ. Վերապատրաստվել է գերմանական GIZ կազմակերպության կողմից կազմակերպված «The Regional Academy» ծրագրով (վերապատրաստման վայրը՝ Գերմանիա, Բեռլին),
2016թ. վերապատրաստվել է U.S. Department of State’s Bureau of Educational and Cultural Affairs (ECA)-ի կողմից կազմակերպվող Professional Fellows Program (PFP) ծրագրին (վերապատրաստման վայրը՝ ԱՄՆ (Վաշինգտոն, Նյու Մեքսիկո նահանգ),
ՀՀ ԲՈՀ-ի` 19.03.2018թ. թիվ Ա N08936 վկայագրով Կ. Ամիրյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ԺԲ.00.01 թվանիշով):
Աշխատանքային փորձ
19.11.2012-07.06.2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական,
11.06.2013թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) փորձագիտական-վերլուծական բաժնում՝ նախ որպես առաջատար, հետո՝ որպես գլխավոր մասնագետ,
2017թ. փետրվարի 27-հունիսի 1-ը աշխատել է Արդարադատության ակադեմիայում` որպես գիտահետազոտական և ծրագրամեթոդաբանական բաժնի գլխավոր մասնագետ,
2019թ. հունվարի 14-ից մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ն աշխատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտում որպես իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար,
2019թ. սեպտեմբերի 30-ից աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում՝ նախ որպես ավագ դատախազ, իսկ 2021 թվականի ապրիլից՝ որպես վարչության պետի տեղակալ:
Հանրապետության նախագահի 2022թ․ օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-206-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
Գիտակրթական գործունեություն
2015թ. ուսումնական տարվա սկզբից առ այսօր աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես ասիստենտ,
Դասավանդում է «Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն», «Պետության և իրավունքի տեսության», «Իրավունքի հիմունքներ» «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները» դասընթացները,
հեղինակել է ավելի քան 20 գիտական հոդվածներ և զեկուցումներ,
2021 թվականին հրապարակվել է Կ. Ամիրյանի մենագրությունը՝ «Պետական իշխանության հանրային իրավական պատասխանատվությունը» վերտառությամբ:
Այլ տեղեկություններ
2008-2010թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայութուն ՀՀ Զինված ուժերում,
դատախազների 2020 և 2021 թվականների վերապատրաստման շրջանակներում Արդարադատության ակադեմիայում դասավանդել է «Դատախազի վարքագծի կանոններ» և «Ներքին ուսումնասիրություններ (քննություն)» դասընթացները,
2020թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդգրկվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020թ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ստուգման հանձնաժողովի անդամ,
2020-2022թթ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից բազմիցս ընդգրկվել է Արդարադատության ակադեմիայի կողմից անցկացվող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց քննությունների ստուգման հանձնաժողովի կազմում,
2020-2021թթ. Արդարադատության ակադեմիայում դասավանդել է «Հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցեր և դատախազի վարքագծի կանոններ» դասընթացի մի հատվածը,
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է և ունի մեկ դուստր: