ԼՈՒՍԻՆԵ ՌԱԶՄԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ+37410 49-48-03154
Լուսինե Ռազմիկի Հովհաննիսյանը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 17-ին։
1988-1993թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1994-1997թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի պետի պաշտոնում։
2000-2003թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2003-2006 թթ. աշխատել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում՝ որպես գլխավոր մասնագետ։
2007թ. աշխատել է էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում՝ դատախազի պաշտոնում։
2007-ից մինչ օրս Լուսինե Հովհաննիսյանը զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդելով Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Եվրոպական համալսարանում, ՀՀ ոստիկանության ակադեմիայում։
2010-2019թթ. աշխատել է Եվրոպական համալսարանում՝ ամբիոնի վարիչի, դեկանի պաշտոններում։ 2014-2015թթ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում զբաղեցրել է վարչության պետի տեղակալի պաշտոն։
2021թ. մարտից Լ. Հովհաննիսյանն ընդգրկվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների հավակնորդների քրեական մասնագիտացման ցուցակում, անցել է ուսումնառություն արդարադատության ակադեմիայում։
2021թ. հոկտեմբերի 1-ին բարձրագույն դատական խորհրդի թիվ 79-Ո-194 որոշմամբ Լուսինե Հովհաննիսյանն ընդգրկվել է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում՝ քրեական մասնագիտացման բաժնով։
2021թ. հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ ՆՀ-342-Ա հրամանագրով Լուսինե Հովհաննիսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Լուսինե Հովհաննիսյանն ունի իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ շնորհված ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի դոցենտի գիտական կոչում՝ շնորհված Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից։
Հեղինակել է մենագրություն, գիտամեթոդական ձեռնարկ, բազմաթիվ գիտական հոդվածներ։ Լ. Հովհաննիսյանն ունի ռուսերեն և անգլերեն լեզուների իմացության գերազանց մակարդակ, տիրապետում է համակարգչային հմտությունների, ծրագրերի։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։