ԼԻՊԱՐԻՏ ՌՈԲԵՐՏԻ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ


Ծնվել է   1974 թվականի մայիսի 22-ին Տավուշի մարզի, ք․ Իջևանում։

1991 թվականին  ոսկե մեդալով ավարտել է Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1996 թվականին ավարտել է Երևանի պետական  համալսարանի իրավագիտության  ֆակուլտետը՝ գերազանցության դիպլոմով։

2005 թվականին պաշտպանել է «Միջազգային հաշվարկներում մուրհակի կիրառման հետ կապված իրվական հիմնախինդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսությունը և ստացել  իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2014 թվականին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում՝ իրավաբանություն մասնագիտությամբ։

Աշխատանքային փորձ.

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է «Գրեյթ Արարատ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

01.09.2005-31.01.2007թթ. հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։

01.02.2007-31.08.2014թթ. հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ։

01.09.2014-31.08.2021թթ. հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ։

01.09.2021 թվականից առ այսօր հանդիսանում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի  համատեղությամբ դոցենտ։

28.02.2018 թվականից մինչ 04.07.2022 թվականը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

04.07.2022 թվականից հանդիսանում է Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երկու երեխա։