ԼԻԼԻ ՄԱՄԻԿՈՆԻ ԴՐՄԵՅԱՆ+374-10-293121233/333
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր
Ծնվել է 16.11.1995 թ.-ին Երևան քաղաքում:
Կրթություն.
2002-2010 թթ. սովորել է Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցում:
2010-2013 թթ. սովորել է Երևանի «Քվանտ» վարժարանում:
2013-2017 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
2019 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
10.08.2018-28.09.2018 թթ. աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում որպես նախագահի օգնական:
16.11.2018-20.12.2018 թթ. աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում որպես կրտսեր մասնագետ:
20.12.2018-02.04.2021 թթ. աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում որպես նախագահի օգնական:
02.04.2021-05.08.2021 թթ. աշխատել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում որպես դատավորի օգնական:
05.08.2021 թ.-ից աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ որպես Իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
03.11.2022 թ.-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-313-Ա հրամանագրով նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:
Այլ տեղեկություններ.
Մասնագիտական սեմինարներ և վերապատրաստումներ.
– The European Law Students Association Day Workshop on Access to Justice, ԵՊՀ, Երևան, 29.11.2017թ.,
– Դատական ակտ կազմելու լեզվական հմտություններ, Իրավունքի մեկնաբանության կանոններ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների որոնման հմտություններ թեմաներով դասընթացներ դատավորի օգնականների և գործավարների համար, Վերաքննիչ քաղաքացիական դատարան,
– Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի և Դատական դեպարտամենտի 2020-2022 թթ.-ի համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներ,
– Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ աշխատաժողով, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպություն (“Confiscation of Property of Illicit Origin”, IDLO) Երևան, 26.01.2023 թ.:
Գիտական հոդվածների հեղինակ է (ԵՊՀ ՈՒԳԸ Գիտական հոդվածների ժողովածու /N 1.4 (14), 2016թ., N 1.6 (23), 2017թ., N 1.4 (30) 2019 թ./:
Լեզուներ.
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն:
Կոնտակտային տվյալ
l.drmeyan@court.am