ԼԻԼԻԹ ԳԱԳԻԿԻ ՍԱՂՈՅԱՆ


Ծնվել է 1990 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

2010 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

2012 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2017-2018 թվականներին հանդիսացել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի ունկնդիր:

2019-2020 թվականներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Աշխատանքային փորձ

2012 թվականից մինչև 2021 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի օգնական:

2018 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված է):

2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2021թ. հուլիսի 14-ի թիվ ՆՀ-174-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր:

 

Բարձրագույն դատական խորհրդի  որոշմամբ ներկայացված առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի հուլիսի 14-ի  հրամանագրով նշանակվել է  ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ

l.saghoyan@court.am