ԺՈՐԱ ԱՐՄԵՆԻ ՉԻՉՈՅԱՆ +37410 441300


Ծնվել է 27.02.1995թ.-ին Գավառ քաղաքում:

Կրթություն.

2001-2012թթ. սովորել է Գավառի ավագ դպրոցում:

2012-2016թթ. սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում՝ իրավագիտություն մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ:

2016-2018թթ. սովորել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2017 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ որպես դատախազի թեկնածու:

2022 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ որպես դատավորի թեկնածու:

Աշխատանքային փորձ.

2017 թվականից 2020 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ:

2020 թվականից 2021 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

2021 աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես դատախազ:

2021 թվականից 2022 թվականն աշխատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օգնական։

2022 թվականի սեպտեմբերի 15-ին իրավունքի ուժով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Այլ տեղեկություններ. 

01.07.2019թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 118Ա հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով։

01․07․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազի թիվ 119Ա հրամանով պարգևատրվել «Դատախազության կրծքանշան»-ով:

31.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի թիվ 2200Ա հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

25.09.2020թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 330Ա հրամանով պարգևատրվել է «ՀՀ դատախազության 100-ամյակ» մեդալով:

01․07․2021թ․ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով  պարգևատրվել է շնորհակալագրով։

Առաջին դասի խորհրդական է:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների:

Ամուսնացած է: