ԷԴՈՒԱՐԴ ՍՏԵՓԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ+374 10 33-95-96112


Ծնվել է 12.01.1990թ.-ին, Երևան քաղաքում:

 

Կրթություն.

2006թ.-ին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը:

2010թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի  իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2020թ.-ին` մագիստրատուրան:

 

Աշխատանքային փորձ.

04.02.2011-26.12.2011թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավարի ժամանակավոր պաշտոնակատար:

26.12.2011-21.11.2012թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում՝ որպես դատական նիստերի քարտուղար:

21.11.2012-02.12.2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

02.12.2013-17.02.2015թթ. աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

17.02.2015-28.04.2022թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝  որպես դատավորի օգնական:

28.04.2022թ.-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-111-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

23.01.2023թ.-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-20-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ.

Դատական ծառայության երկրորդ դասի խորհրդական է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 

Կոնտակտային տվյալ.

e.mkrtchyan@court.am