ԶԱՐՈՒՀԻ ԼԵՎՈՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ0232 35758


Ծնվել է 1990թ․ Երևան քաղաքում

Կրթություն

2012թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի բակալավրիատը:

2015թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի մագիստրատուրան:

2015թ. ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը։

2020թ․ հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկդիր:

 

Աշխատանքային փորձ

2010թ․ մարտ ամսից մինչև 2011թ․ նոյեմբեր ամիսն աշխատել է «ՀՀ նկարիչների միության քանդակագործական կոմբինատ» ՍՊԸ-ում՝ որպես գործավար։

2013թ. հունվար ամսից մինչև 2014թ. սեպտեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար:

2015թ․ մարտ ամսից մինչև 2016թ․ մարտ ամիսն աշխատել է «Պրո Կրեդիտ բանկ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։

2016թ․ մարտ ամսից մինչև 2017թ․ օգոստոս ամիսն աշխատել է «ԷՍ-ԷՆ-ԱՐ-ՍԻ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

2016թ․ մարտ ամսից մինչև 2017թ․ օգոստոս ամիսն աշխատել է «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

2017թ․ սեպտեմբեր ամսից աշխատել է «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, իսկ 2018թ․ օգոստոս ամսից մինչև 2021թ․ ապրիլ ամիսը՝ որպես ավագ իրավաբան։

2019թ․ ապրիլ ամսից մինչև 2020թ․ հունիս ամիսն աշխատել է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում՝ որպես իրավաբան

2021թ․ հունվար ամսից մինչև 2021թ․ ապրիլ ամիսը հանդիսացել է նաև «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի գործընկեր։

2021 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-100-Ա հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է):

Ամուսնացած չէ: