ԴԱՎԻԹ ՄԱՐԱՏԻ ՍԵՐՈԲՅԱՆ+37410 49-48-11346, 347


Ծնվել է 1968 թվականին Վանաձոր քաղաքում:

 

Կրթություն

1992 թվականին ավարտել է ՀԱՊՀ մեքենաշինության ֆակուլտետը:

1997 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2002 թվականին ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության պետական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:

2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուկտետի ասպիրանտուրան:

 

Աշխատանքային փորձ

1997 թվականից 1999 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մաշտոցի տարածքի դատախազության քննիչ:

1999 թվականից 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազության ավագ քննիչ:

2003 թվականից առ այսօր աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում որպես դոցենտ:

2007 թվականից 2016 թվականն աշխատել է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ իրավախորհրդատու, այնուհետև գլխավոր իրավախորհրդատու:

2014 թվականից 2016 թվականն աշխատել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ իրավախորհրդատու:

2014 թվականից 2015 թվականը հանդիսացել է ԵԱՀԿ ՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ծրագրի փորձագետ:

ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

1987 թվականից 1989 թվականը ծառայել է բանակում:

2005 թվականին «Բաժնետոմսերի շրջանառության իրավական կարգավորումը արժեթղթերի շուկայում» վերտառությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ԺԲ.00.03 «Մասնավոր իրավունք» մասնագիտությամբ և ՀՀ ԲՈՀ կողմից շնորհվել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2010 թվականին ՀՀ ԲՈՀ կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

ԵՊՀ Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.03) անդամ:

 

Կոնտակտային տվյալ

d.serobyan@court.am