ԴԱՆԻԵԼ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԽԵՅԱՆ+374 10 576955
Ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
1996 թվականից 2001 թվականը սովորել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ակադեմիայում:
2017 թվականին ավարտել է Ամերիկյան համալսարանի «Իրավաբանական անգլերեն» դասընթացը:
Աշխատանքային փորձ
2001 թվականից 2002 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայում` որպես գիտաշխատող:
2002 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում՝ որպես «Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության» ամբիոնի դասախոս, ապա՝ ամբիոնի վարիչ:
2003 թվականից 2007 թվականը սովորել է ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայում, ստացել բարձրագույն և հետբուհական կրթության իրականացման ոլորտում գործունեություն իրականացնելու դիպլոմ:
2010 թվականին ստացել է փաստաբանի՝ թիվ 2010/132 վկայագիրը:
2011 թվականից 2013 թվականը պայմանագրային հիմունքներով դասախոսել է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում:
2011 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նոտարիատի և ՔԿԱԳ մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ:
2012 թվականից առ այսօր դասախոսում է «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամում, ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հրավերով մասնակցում է «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման գործընթացին:
2012 թվականից 2014 թվականը և 2017 թվականից մինչև 2018 թվականը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրերով դասախոսություններ է իրականացրել նոտարի թեկնածուների համար:
2012 թվականից մինչև 2019 թվականն իրականացրել է դատական ներկայացուցչություն՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ արդարադատության նախարարության դեմ և մասնակցությամբ իրականացվող քաղաքացիական և վարչական գործերով:
2015 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունում՝ որպես 3-րդ բաժնի պետ:
2019 թվականին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես իրավաբան:
2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի ՆՀ-242-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2015թ.-ի թիվ 582-Ա հրամանով իրականացրել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի քարտուղարության գործառույթները: Հանձնաժողովը դադարել է գործել 09.04.2018թ.-ից:
ՀՀ Նախագահի 01.06.2017թ. թիվ ՆՀ-474-Ն հրամանագրով եղել է «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժիչ կրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովը դադարել է գործել 09.04.2018թ.-ից :
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 17.08.2018թ. թիվ 113-Ա հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ (որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ), որը դադարել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակցի լիազորությունների դադարեցմամբ։
Հեղինակել է «Քաղաքացիական իրավունք: Ընդհանուր դույթներ» վերտառությամբ ուսումնական ձեռնարկը (2012թ.) :
Գիտական հոդվածներն են՝
1. «Պահումը որպես պարտավորությունների կատարման ապահովման եղանակ» – Օրենք և Իրականություն, 10.05.2004թ. N 9
2. «Разделение владения и держания в римском частном праве и в современных законодательствах»– Օրենք և Իրականություն, հուլիս 2009թ., N 7 (165)
3. «Տիրապետում. Իրավունք, թե փաստ» – Օրենք և Իրականություն, օգոստոս 2010թ., N 8 (178), սեպտեմբեր 2010թ. N 9 (179)
4. «Право пользования в качестве ограниченного вещного права» – Черные дыры в Российском законодательстве, Москва 2007г., N 5: (համահեղինակությամբ)
5. «Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում նոտարի իրավական կարգավիճակի հիմնահարցերը» – Արդարադատություն, 30.10.2018թ. N 5/46 (համահեղինակությամբ)
6. «Ժառանգական զանգվածի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճը որպես նոտարական գործողության կատարման կասեցման հիմք. Փորձի վերլուծություն»– Արդարադատություն, 25.03.2019թ. N 1(47) (համահեղինակությամբ):
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Կոնտակտային տվյալ
d.mkheyan@court.am