ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ0262 44847
Ծնվել է 1995 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն.
Սովորել է Երևան քաղաքի թիվ 154 միջնակարգ, իսկ այնուհետև թիվ 46 ավագ դպրոցներում:
2013-2017 թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2017-2019 թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2019 թվականից մինչ օրս սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում՝ «Դատական իրավունք» (ԺԲ.00.04) մասնագիտությամբ:
2022 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ.
2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար:
2017 թվականի սեպտեմբերից 2018 թվականի սեպտեմբերն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում, իսկ այնուհետև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական: Շնորհվել է ՀՀ դատական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2018 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի փետրվարն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2020 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի սեպտեմբերն աշխատել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրում՝ որպես իրավաբան-փորձագետ:
2022 թվականի սեպտեմբերից աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես դասախոս:
2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-380-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Կոնտակտային տվյալ.
g.grigoryan@court.am