ԳԻՎԻ ՀԱՄԼԵՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր
Ծնվել է 1978 թվականի օգոստոսի 5-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
Կրթություն.
1995թթ. ավարտել է Երևանի Մաշտոցի շրջանի թիվ 22 միջնակարգ դպրոցը:
1995-1999թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
1999-2001թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում և զորացրվել որպես դասակի հրամանատար ավագի կոչումով:
Աշխատանքային փորձ.
2002-2008թթ. աշխատել է ՀՀ ոստիկանությունում՝ նախ որպես ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ապա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ:
2008 թվականի հոկտեմբերի 14-ից 2022 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2022թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-204-Ա որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: