ԲԱԿՈՒՐ ԲՈՐԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ025322304


Ծնվել է 08.07.1992թ.-ին՝ Վանաձոր քաղաքում:

Կրթություն

2013 թվականին ավարտել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի իրավագիտության բաժինը:

2017 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2019 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի Չփայեր քաղաքի Վարչական գիտությունների գերմանական համալսարանում:

2020 թվականին ավարտել է «Պրոգրես» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2021թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան:

Աշխատանքային փորձ

2016թ.-ի օգոստոսի 16-ից մինչև 2022թ.-ի ապրիլի 08-ը աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2022 թվականի ապրիլի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-86-Ա հրամանով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ծառայությունը զինված ուժերում

2013-2015թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում, մասնակցել է մարտական հերթապահության:

Այլ տեղեկություններ

Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (փաստաբանական գործունեության թիվ 2585 արտոնագրի գործողությունը կասեցված է):

Ամուսնացած չէ:

Կոնտակտային տվյալ

b.grioryan@court.am