ԱՐՏՈՒՐ ՀԱԲԵԹԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ0284 25698


Ծնվել է 12.09.1985 թվականին Լոռու մարզի Լեռնանցք գյուղում․

Կրթություն.

1992-2002 թվականներին սովորել է Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոցում։

2002 թվականից մինչև 2003 թվականը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության բաժնում, զինվորական ծառայության մեկնելու պատճառով ստացել է տարկետում։

2006 թվականից կրթությունը շարունակել է «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկի իրավագիտության բաժնում, ստացել իրավագիտության (մանկավարժություն) բակալավրի որակավորման վկայական։

2011-2013 թվականներին սովորել է «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության բաժնում, ստացել իրավագիտության բակալավրի  որակավորման վկայական։

2013-2014 թվականներին հանդիսացել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի ունկնդիր:

2020-2022 թվականներին սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական գիտական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում, ստացել է իրավագիտության մագիստրոսի որակավորման վկայական։

2022 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան՝ որպես դատավորի թեկնածու։

Աշխատանքային փորձ․

2011-2015 թվականներին աշխատել է  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան։

2012 թվականին համատեղությամբ աշխատել է ՀՀ Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոցում՝ որպես հասարակագիտության, հայոց պատմության, համաշխարհային պատմության ուսուցիչ։

2012-2013 թվականներին համատեղությամբ աշխատել է  «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։

2015-2022 թվականներին աշխատել է «Արկատ» ՍՊ ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, փաստաբան։

2017-2019 թվականներին համատեղությամբ աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում՝ որպես օրենսդրական վերլուծության բաժնի մասնագետ։

2015 թվականից մինչև 2022 թվականը, որպես անհատ ձեռնարկատեր, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի ՆՀ-374-Ա հրամանագրով նշանակվել է Սյունքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Այլ տեղեկություններ․

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

2003-2005 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում։