ԱՐՍԵՆ ՍԵՐԺԻԿԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ +37410 49-48-03 126
Ծնվել է 1981թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2004 թվականին` մագիստրատուրան, 2007 թվականին` ասպիրանտուրան:
2009 թվականից հուլիս ամսից մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսը սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:
2007 թվականին շնորհվել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
2002 թվականից 2004 թվականն աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:
2004 թվականից մինչ օրս Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դասախոս (քաղաքացիական դատավարության, այնուհետև քրեական դատավարության ամբիոն):
Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի դոցենտ է։
2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչությունում` որպես մասնագետ, այնուհետև ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Վարդենիսի տարածքային հարկային տեսչությունում` որպես առաջատար մասնագետ, հետո՝ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության հայցային աշխատանքների բաժնում` որպես առաջատար մասնագետ:
2006 թվականից 2007 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 24-րդ բաժնում` որպես ավագ օպերլիազոր:
2007 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության իրավական վերահսկողության և վերլուծության բաժնում, նախ` առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ:
2008 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության մասով իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում` որպես գլխավոր մասնագետ:
2009 թվականից 2013 թվականն աշխատել է նույն վարչության պետի տեղակալ:
2010-2017 թթ. ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում` որպես վերապատրաստման դասախոս։
2012 թվականից մինչ օրս Փաստաբանների դպրոցի դասախոս է, Փաստաբանների պալատի վերապատրաստման դասախոս:
2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես Կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական:
2014 թվականից մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է:
2016 թվականի մարտից մինչև 2016 թվականի ապրիլն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես դատավորի օգնական:
2016 թվականից մինչ օրս Արդարադատության ակադեմիայի դասախոս է:
ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն պաշտոնավարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ԲԴԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2018 թվականի մայիսի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2011 թվականին շնորհվել է իրավագիտության դոցենտի գիտական կոչում:
2012 թվականին շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական» դասային կոչում:
2014 թվականին շնորհվել է Արդարադատության 3-րդ դասի խորհրդականի կոչում։
Հեղինակ է Արդարադատության ակադեմիայում և Փաստաբանական դպրոցում դասավանդվող մի շարք դասընթացների, այդ թվում՝ նաև հեռավար հարթակում կարդացվող։
Ունի հրապարակված երկու տասնյակից ավելի գիտագործնական աշխատանքներ։
Մասնակցել է հակակոռուպցիոն պայքարի, դատավարական համակարգի զարգացման և այլ հարցերով կազմակերպված բազմաթիվ միջազգային սեմինարների և կոնֆերանսների։
2017 թվականից հանդիսանում է ԵԽ տարբեր ծրագրերով ազգային փորձագետ։
Կոնտակտային տվյալ
a.nikoghosyan@court.am