ԱՐՇԱԿ ՎԱԼԵՐԻԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ010 339596212
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ.
1991-2001 թվականներին սովորել է Սամվել Գևորգյանի անվան թվի 189 միջնակարգ դպրոցում։
2001-2005 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։
2005-2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2021 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսուցումը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ.
2013-2016 թվականներին աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2018-2019 թվականներին աշխատել է «Էներսիս» ՍՊ ընկերությունում՝ որպես կոմերցիոն վաճառքների մենեջեր։
2019-2020 թվականներին աշխատել է «Էներսիս» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան։
2020-2021 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-320-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: