ԱՐՇԱԿ ՌԱԶՄԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Ծնվել է՝ 01.10.1988թ., ք. Երևան:

Կրթություն.

2005թ.-ին ավարտել է Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցը:

2005-2010թթ.-ին սովորել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2010-2013թթ.-ին սովորել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնում ասպիրանտ:

2013թ.-ին պաշտպանել է ատենախոսությունը Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում, իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2023թ.-ի հունվարի 30-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-35-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Աշխատանքային փորձ.

2014-2015թթ.-ին համատեղության կարգով դասավանդել է Երևանի մենեջմենտի համալսարանում:

2015-2017թթ.-ին աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի օգնական:

2015-2017թթ.-ին համատեղության կարգով դասավանդել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

2016-2017թթ.-ին համատեղության կարգով դասավանդել է Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի, Երևանյան մասնաճյուղում:

2017-2022թթ.-ին աշխատել է ՀՀ արդարադատության նախարության վերահսկողական ծառայությունում, որպես առաջատար մասնագետ, 2020թ.-ից որպես գլխավոր իրավաբան:

2020-2021թթ.-ին համատեղության կարգով աշխատել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, որպես դասախոս:

2022թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-203-Ա որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

2015թ.-ից առ այսօր դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կոնտակտային տվյալ՝

arshak.harutyunyan@court.am