ԱՐՄԻՆԵ ԳԵՎՈՐԳԻ ՍԱՖԱՐՅԱՆ010 511813426, 427
Ծնվել է 11.07.1984թ., Գեղարքունիքի մարզում:
Կրթություն.
2006թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2008թ.-ին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
01.09.2006-01.07.2008թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկում՝ որպես համակարգչի ավագ օպերատոր:
07.01.2008-27.02.2009թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավորի օգնական:
16.03.2009-07.04.2015թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավորի օգնական:
04.05.2015-07.10.2015թթ. աշխատել է «Մալաթիա» նոտարական տարածքում՝ նոտարի օգնական:
08.10.2015-06.12.2015թթ. աշխատել է ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքում՝ նոտարի օգնական:
07.12.2015-12.04.2016թթ. աշխատել է «Մալաթիա» նոտարական տարածքում՝ նոտարի օգնական:
09.01.2017-26.06.2017թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական վիճակագրության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնում:
28.07.2017-01.11.2018թթ.-ին աշխատել է Դատական դեպարտամենտի ղեկավարի օգնական:
01.11.2018թ.-ից մինչև 2021 թվականը աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2021թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-118-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա: