ԱՐՄԵՆ ԼԵՌՆԻԿԻ ՇԻՐՈՅԱՆ010 339596112
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Ծնվել է 1980 թվականի մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ մանկավարժի ընտանիքում:
1987-1997 թվականներին սովորել է Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան թիվ 8-րդ միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով ոսկե մեդալ:
1997-2001 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
2001-2003 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2003-2010 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում քննիչի, ապա՝ ավագ քննիչի պաշտոնում:
23․07․2010-25․11․2013թթ․աշխատել է Լոռու մարզի դատախազություն, դատախազ
25․11․2013-02․10․2015թթ․ աշխատել է Շիրակի մարզի դատախազություն, դատախազի տեղակալ
02․10․2015-18․04․2017թթ աշխատել է Լոռու մարզի դատախազություն, ավագ դատախազ
18․04․2017թ-ից 2021թվականը աշխատել է որպես Լոռու մարզի դատախազի տեղակալ։
20.10.2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ամուսնացած է, ունի երկու որդի: