ԱՐՄԱՆ ԱՇՈՏԻ ԿՈՒՐԵԽՅԱՆ


Ծնվել է 1974 թվականին Իջևան քաղաքում:

 

Կրթություն

1991 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:

 

Աշխատանքային փորձ

2000 թվականից եղել է ՀՀ Փաստաբանների միության, այնուհետ` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես ծրագրի փաստաբան:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես իրավաբան:

2008 թվականից մինչև աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-16-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

ԲԴԽ-59-Ո-147 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021 թվականի օգոստոսի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2022թ. դեկտեմբերի 23-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:

Այլ տեղեկություններ

1996 թվականից մինչև 1998 թվականը ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում:

 

Կոնտակտային տվյալ

a.kurekhyan@court.am