ԱՐԳԻՇՏԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆ +37410 49-48-07201
Ծնվել է 1969 թվականին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում:
Կրթություն
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
Աշխատանքային փորձ
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Արագածի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Գերագույն դատարանում՝ որպես քրեական կոլեգիայի քարտուղար:
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2002 թվականին ծավալել է փաստաբանական գործունեություն՝ հանդիսանալով ՀՀ փաստաբանների միության անդամ:
2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի՝ 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ՆՀ-32-Ա հրամանագրով նշանակվել է վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է խորհրդային բանակում:
Կոնտակտային տվյալ
a.ghazaryan@court.am