ԱՆԻ ՌԱԶՄԻԿԻ ԱԹԱՆԵՍՅԱՆ


Ծնվել է 1990 թվականին Թալին քաղաքում:

 

Կրթություն

2010 թվականին ավարտել է  Երևանի պետական համալսարանի իրավագիտության  ֆակուլտետի բակալավրիատը՝  գերազանցությամբ:

2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ գերազանցությամբ:

2012-2016 թվականներին  սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:

2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

 

Աշխատանքային փորձ

 

01.11.2011 թվականից մինչև 12.01.2015 թվականն աշխատել է «ԷՄ-ՎԻ-ԷՄ Քոնսալթինգ Քամփնի» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:

02.04.2013 թվականից մինչև 29.11.2019 թվականն աշխատել է «ՈՒնիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:

01.09.2017 թվականից 30.06.2019 թվականն աշխատել է Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում և Իրավագիտության ֆակուլտետում՝ որպես դասախոս:

15.09. 2015 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես դասախոս:

ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2023թ. փետրվարի 1ին ՀՀ նախագահի՝  ՆՀ-46-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների :

Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր և հաշտարարի որակավորման  վկայական (գործողությունները կասեցված են):

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Կոնտակտային տվյալ

a.atanesyan@court.am