ԱԼԼԱ ԱՐՍԵՆԻ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ+374 312585559
Ծնվել է 1994 թվականին, ՌԴ, Մոսկվա քաղաքում:
Կրթություն.
2012 թվականին ավարտել է Երևան քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 դպրոցը։
2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2018 թվականին ավարտել է Օ.Ե.Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի մագիստրատուրան՝ «Կորպորատիվ իրավունք» մասնագիտացմամբ։
2022 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ.
2018 թվականի հուլիսից մինչև նույն թվականի դեկտեմբերն աշխատել է նոտարական գրասենյակում՝ որպես իրավաբան։
2019 թվականի հունվարից մինչև 2020 թվականի մայիսն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես առաջին կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։
2020 թվականի մայիսց մինչև 2021 թվականի մարտն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։
2021 թվականի մարտից մինչև 2022 թվականի դեկտեմբերն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-378-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Կոնտակտային տվյալ.
a.qyurqhcyan@court.am