ԱՐՏԱԿ ԱՐՏԱՇԵՍԻ ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ


Կենսագրություն.

Ծնվել է   1976 թվականի հոկտեմբերի 21-ին ք․ Երևանում։

1993 թվականին  ավարտել է  Ծովակալ Իսակովի  անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը:

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի  իրավաբանական ֆակուլտետը։

2021 թվականից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ։

 

Աշխատանքային փորձ.

13.01.2000-02.02.2005թթ. աշխատել է  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ-ստաժոր, ապա քննիչ։

02.02.2005-01.12.2007թթ. աշխատել է Զինվորական դատախազությունում՝ որպես  հատկապես կարևոր գործերով քննիչ։

2007 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության Սևանի կայազորի (5-րդ կայազորային) քննչական բաժնում՝ որպես պետ։

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության Երևանի կայազորի (4-րդ կայազորային) քննչական բաժնում՝ որպես պետ։

12.12.2013-04.07.2014թթ. աշխատել է՝ որպես Զինվորական դատախազի տեղակալ։

04.07.2014-09.03.2016թթ. աշխատել է՝ որպես Զինվորական դատախազի տեղակալ-զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորերի զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ։

09.03.2016-12.10.2016թթ.աշխատել է՝ որպես Զինվորական դատախազի տեղակալ- զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ։

12.10.2016-27.08.2018թթ. աշխատել է՝ որպես Զինվորական դատախազի տեղակալ։

24.08.2018 թվականից մինչ  07.07.2022 թվականը աշխատել է  Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ։

08.07.2022 թվականից հանդիսանում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:

 

Այլ տեղեկություններ.

Ունի Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

 

Կոնտակտային տվյալ.

a.krkyasharyan@court.am