ԱՐԹՈՒՐ ՌԱԶՄԻԿԻ ԴԱՎԹՅԱՆ
Ծնվել է 1975 թվականի հունիսի 8-ին ք․ Երևանում։
1992 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը:
1997 թվականին ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
2005 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2022 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2020 թվականից հանդիսանում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ։
Աշխատանքային փորձ.
1998 թվականից հանդիսացել է Փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան։
02.02.2004-31.01.2012թթ. աշխատել է «Իրավունքի Պաշտպան» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան։
01․05․2005-18.12.2018թթ. հանդիսացել է «Իրավունքի Պաշտպան Միավորում» ՀԿ և դրան առընթեր Առևտրային Արբիտրաժային դատարանի նախագահ։
2005 թվականից մինչև 2006 թվականն դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում և Երևանի Հյուսիսային համալսարանում։
2005 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանական պալատի խորհրդի անդամ։
25.01.2012-18.12.2018թթ. աշխատել է «Դավթյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան, տնօրեն։
2016-2018թթ․ հանդիսացել է ՀՀ փաստաբանական պալատի նախագահի տեղակալ։
25․09․2018-31․12․2018թթ․ հանդիսացել է Երևանի ավագանու անդամ։
14.01.2019 թվականից մինչ 03.07.2022 թվականը հանդիսացել է Ազգային ժողովի պատգամավոր։
24.01.2019 թվականից առ այսօր դասավանդում է ՀՀ Փաստաբանական ակադեմիայում և Արբիտրների բարձրագույն դպրոցում:
04.07.2022 թվականից հանդիսանում է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր:
03․03․2023թ․ՀՀ Նախագահի ՆՀ-85-Ա հրամանագրով նշանակվել է՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
Հեղինակ է 2 մենագրության և գիտական հոդվածների:
Այլ տեղեկություններ.
1998 թվականի հունիսից մինչև 1999 թվականի նոյեմբերը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Կոնտակտային տվյալ.
artur.davtyan@court.am