ԳԻՎԻ ՀԱՄԼԵՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1978 թվականի օգոստոսի 5-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

Կրթություն.

1995թթ.  ավարտել է Երևանի Մաշտոցի շրջանի թիվ 22 միջնակարգ դպրոցը:

1995-1999թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

1999-2001թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում և զորացրվել որպես դասակի հրամանատար ավագի կոչումով:

Աշխատանքային փորձ.

2002-2008թթ. աշխատել է ՀՀ ոստիկանությունում՝ նախ որպես ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ապա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ:

2008 թվականի հոկտեմբերի 14-ից 2022 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2022թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-204-Ա որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: