ԱՇԽԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՂԱՐՍԼՅԱՆ+374-10-293121229/329


Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1986 թվականին, Շիրակի մարզի Ամասիա գյուղում:

 

Կրթություն.

2007թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2009թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2015թ․ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2022թ․՝ դոցենտի գիտական կոչում իրավագիտություն մասնագիտությամբ։

2021թ․ ավարտել է ԱՄՆ-ի Թավթսի համալսարանի Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի կողմից կազմակերպված «Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում» մասնագիտությամբ դասընթացը։

2022թ․ ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան։

 

Աշխատանքային փորձ.

01․12․2008-10․09․2009թթ. աշխատել է «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։

22․09․2009-02․02․2011թթ. աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

01․04․2011-15․07․2013թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական ներկայացուցչության ապահովման բաժնում՝ նախ որպես առաջին կարգի մասնագետ, ապա գլխավոր մասնագետ։

22․07․2013-26.03.2014թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։

26․03․2014-11․11․2014թթ․ աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ։

11․11․2014-01․02․2019թթ. աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։

01․02․2019-01.08.2022թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

31․07․2020-19.08.2022թթ․ հանդիսացել է Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։

2018-2019թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս։

2015 թվականից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնում որպես նույն ամբիոնի դասախոս (կարդացվող դասընթացները՝ քաղաքացիական դատավարություն, վարչական դատավարություն)։

2010 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, հեղինակ է մեկ մենագրության և մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, համահեղինակ է երկու դասագրքի:

2022թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-201-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր: