ՎԱՐԴԳԵՍ ԱՐԱՅԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ+374-10-293121227/327


Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Ծնվել է 1985 թվականի փետրվարի 21-ին՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Կրթություն.

2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը։

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2009 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2014-2019թթ. հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

2009 թվականի հունիսի 11-ին պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել ՀՀ ԶՈւ, իսկ 2009 թվականի հուլիսի 28-ից պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում:

Աշխատանքային փորձ.

2009-2011թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության N զորամասի կարգապահական մեկուսարանի հերթապահ մասում՝ որպես սպա-հերթապահ, ապա N զորամասի օպերատիվ բաժանմունքում՝ որպես հետաքննիչ:

2011-2014թթ. աշխատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության Շիրակի կայազորային քննչական բաժնում՝ որպես քննիչ, ապա Երևանի կայազորային քննչական բաժնում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ և ՀԿԳ քննիչ:

2014-2015թթ. աշխատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննության բաժնում՝ որպես ՀԿԳ քննիչ, ապա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ որպես ՀԿԳ քննիչ:

25.02.2015-09.04.2018թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում՝ որպես դատախազ:

09.04.2018-26.09.2019թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես դատախազ:

26.09.2019-20.01.2020թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես դատախազ:

20.01.2020-09.08.2022թթ․աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

08.08.2022թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում։

Այլ տեղեկություններ. 

2020 թվականի դեկտեմբերի 6-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբանական գործունեության արտոնագրի ժամկետը կասեցված է):

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի: