ՄԻՔԱՅԵԼ ՄԻՇԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ0281 22770


Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքում:

 Կրթություն.

1990-1999թթ. սովորել է Կապան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցում:

1999-2001թթ. սովորել և ավարտել է Երևան քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցը:

2001-2005թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի    իրավաբանական   ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան:

2019-2021թթ սովորել և ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի  իրավագիտության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։

2022թ.-ին ավարտել է ՀՀ Արդարադատության Ակադեմիան:

Աշխատանքային փորձ.

2008թ․հոկտեմբերից մինչև 2011թ․ մարտը աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի պաշտոնում:

2011թ․մարտից մինչև 2012թ․ հոկտեմբերը աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի պաշտոնում:

2012թ․ հոկտեմբերից մինչև 2013թ․ նոյեմբերը աշխատել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնում:

2013թ․ նոյեմբերից մինչև 2021թ․ օգոստոսը աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնում:

2021թ․  նոյեմբերից մինչև 2022թ. մարտը աշխատել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական:

Բարձրագույն դատական խորհրդի 2022թ․ դեկտեմբերի 12-ի թիվ 116-Ո-393 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2022թ․ դեկտեմբերի 19-ի թիվ  ՆՀ-377-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Այլ տեղեկություններ.

2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

Կոնտակտային տվյալ.

m.grigoryan@court.am