ԱՐՏՈՒՐ ՀԱԲԵԹԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ0284 25698
Ծնվել է 12.09.1985 թվականին Լոռու մարզի Լեռնանցք գյուղում․
Կրթություն.
1992-2002 թվականներին սովորել է Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոցում։
2002 թվականից մինչև 2003 թվականը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության բաժնում, զինվորական ծառայության մեկնելու պատճառով ստացել է տարկետում։
2006 թվականից կրթությունը շարունակել է «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկի իրավագիտության բաժնում, ստացել իրավագիտության (մանկավարժություն) բակալավրի որակավորման վկայական։
2011-2013 թվականներին սովորել է «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության բաժնում, ստացել իրավագիտության բակալավրի որակավորման վկայական։
2013-2014 թվականներին հանդիսացել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի ունկնդիր:
2020-2022 թվականներին սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական գիտական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում, ստացել է իրավագիտության մագիստրոսի որակավորման վկայական։
2022 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան՝ որպես դատավորի թեկնածու։
Աշխատանքային փորձ․
2011-2015 թվականներին աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան։
2012 թվականին համատեղությամբ աշխատել է ՀՀ Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոցում՝ որպես հասարակագիտության, հայոց պատմության, համաշխարհային պատմության ուսուցիչ։
2012-2013 թվականներին համատեղությամբ աշխատել է «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։
2015-2022 թվականներին աշխատել է «Արկատ» ՍՊ ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, փաստաբան։
2017-2019 թվականներին համատեղությամբ աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում՝ որպես օրենսդրական վերլուծության բաժնի մասնագետ։
2015 թվականից մինչև 2022 թվականը, որպես անհատ ձեռնարկատեր, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի ՆՀ-374-Ա հրամանագրով նշանակվել է Սյունքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ․
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
2003-2005 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում։