ԱԼԼԱ ԱՐՍԵՆԻ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ+374 312585559


Ծնվել է 1994 թվականին, ՌԴ, Մոսկվա քաղաքում:

Կրթություն.

2012 թվականին ավարտել է Երևան քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 դպրոցը։

2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2018 թվականին ավարտել է Օ.Ե.Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի մագիստրատուրան՝ «Կորպորատիվ իրավունք» մասնագիտացմամբ։

2022 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Աշխատանքային փորձ.

2018 թվականի հուլիսից մինչև նույն թվականի դեկտեմբերն աշխատել է նոտարական գրասենյակում՝ որպես իրավաբան։

2019 թվականի հունվարից մինչև 2020 թվականի մայիսն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես առաջին կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։

2020 թվականի մայիսց մինչև 2021 թվականի մարտն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։

2021 թվականի մարտից մինչև 2022 թվականի դեկտեմբերն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-378-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Կոնտակտային տվյալ.

a.qyurqhcyan@court.am