ՍԱԹԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ+374 31256799
Ծնվել է 12.05.1988թ.-ին Երևան քաղաքում:
Կրթություն.
1994-2004թթ. սովորել է Երևան քաղաքի թիվ 148-րդ միջնակարգ դպրոցում:
2004-2008թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: Շնորհվել է բակալավրի աստիճան <Իրավագիտություն> մասնագիտությամբ:
2008-2010թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2011թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2013թ. ավարտել է <ՀՀ դատախազության դպրոց> ՊՈԱԿ-ը՝ որպես դատախազի թեկնածու:
2022թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան՝ որպես դատավորի թեկնածու:
Աշխատանքային փորձ.
2011-2013թթ. աշխատել է Երևանի <Ադամանդ> ապրանքահումքային բորսա ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
2011-2014թթ. աշխատել է <Ֆլորես> աճուրդի տուն ՍՊԸ-ում որպես իրավաբան: 2013-2014թթ. աշխատել է Երևանի <Ադամանդ> ապրանքահումքային բորսա ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական դեպարտամենտի ղեկավար:
2012-2014թթ. <Մաքս Նիկել> Դիվելըփմենթ ՍՊԸ-ում որպես փաստաբան:
2014-2015 աշխատել է Արագածոտնի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:
2015-2021 աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ:
2021-2022թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:
2023թվականի հունվարի 23-ին ՀՀ նախագահի ՆՀ-39-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ.
25.12.2018թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 416-Ա հրամանով պարգևատրվել է <ՀՀ դատախազության 100-ամյակ> մեդալով:
25.06.2021թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 202-Ա հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով և <ՀՀ Դատախազություն> կրծքանշանով:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական է:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և վրացերեն լեզուների:
Ամուսնացած չէ:
Կոնտակտային տվյալ
Sat-andreasyan@mail.ru