ՄՈՒՇԵՂ ԱՐԹՈՒՐԻ ԱՐԱՄՅԱՆ


Ծնվել է 15.01.1991թ.-ին, Երևան քաղաքում:

 

Կրթություն.

1997-2001թթ. սովորել է ք. Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2001-2006թթ.՝ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում, 2006թ.՝ թիվ 189 միջնակարգ դպրոցում (էքստեռն տարբերակով):

2006-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2009-2011թթ. պարտադիր զինվորական ծառայութուն է անցել ՀՀ ԱԱԾ սահմանպահ զորքերում:

2012-2015թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2013թ.-ին սովորել է «ՀՀ դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:

2019թ.-ին սովորել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամում:

 

Աշխատանքային փորձ.

16.01.2014-13.05.2016թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ:

13.05.2016-13.11.2019թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

13.11.2019-05.10.2021թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ:

04.09.2018թ.-ից հանդիսանում է Մովսես Խորենացու անվան համալսարանի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 02.09.2019թ.-ից՝ ՀԱՊՀ Հասարակագիտության ամբիոնի դասախոս, 2020-2021թթ. ուսումնական տարում հանդիսացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիր ՊՈԱԿ-ի ՀՀ քրեական իրավունքի դասախոս:

2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-108-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհա-նուր իրավասության դատարանի դատավոր:

2023թ. հունվարի 26-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-28-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

ՀՀ գլխավոր դատախազի 20.09.2016թ. թիվ 249-Ա հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, ՀՀ գլխավոր դատախազի 08.05.2018թ. թիվ 83-Ա հրամանով պարգևատրվել է «Պարտականությունների գերազանց կատարման համար» դրամական պարգևով, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 25.06.2019թ. թիվ 54-Ա հրամանով պարգևատրվել է «Շնորհակալագրով», ՀՀ գլխավոր դատախազի 30.06.2020թ. թիվ 186-Ա հրամանով շնորհվել է պաշտոնական պարտականությունների գերազանց կատարման համար արտահերթ դասային աստիճան:

Կոնտակտային տվյալ.

m.aramyan@court.am