ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱԳԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆ+374 10 33-95-96114
Ծնվել է 17.12.1990թ.-ին, Թալին քաղաքում:
Կրթություն.
2007թ.-ին ավարտել է Թալին քաղաքի բնագիտամաթեմատիկական թեքումով հատուկ քոլեջը:
2014թ.-ին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2019թ.-ին` ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
08.07.2014-30.06.2016թթ. աշխատել է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում` որպես իրավաբան:
01.08.2016-10.03.2017թթ. աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
10.03.2017-28.04.2022թթ. աշխատել է Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2022թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-110-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-24-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Կոնտակտային տվյալ.
aramayis.asatryan@court.am