ԷԴՈՒԱՐԴ ՍՏԵՓԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ+374 10 33-95-96112
Ծնվել է 12.01.1990թ.-ին, Երևան քաղաքում:
Կրթություն.
2006թ.-ին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը:
2010թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2020թ.-ին` մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
04.02.2011-26.12.2011թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավարի ժամանակավոր պաշտոնակատար:
26.12.2011-21.11.2012թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
21.11.2012-02.12.2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
02.12.2013-17.02.2015թթ. աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
17.02.2015-28.04.2022թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
28.04.2022թ.-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-111-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
23.01.2023թ.-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-20-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Դատական ծառայության երկրորդ դասի խորհրդական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Կոնտակտային տվյալ.
e.mkrtchyan@court.am