ՌՈՄԱՆ ՎԱԶԳԵՆԻ ՍՄԲԱՏՅԱՆ+374 10 33-95-96111
Ծնվել է 26.08.1984թ.-ին, Երևան քաղաքում:
Կրթություն.
2001թ. ավարտել է Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցը:
2001-2005թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
Աշխատանքային փորձ.
2005-2007թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
08.01.2008-04.08.2009թթ. աշխատել է «Ռ. Հ. Փրինթ Հոմ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
05.08.2009-28.12.2010թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
28.12.2010-15.03.2011թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության ֆինանսատնտեսական օրենսդրության փորձաքննության բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
15.03.2011-16.05.2011թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության տեսչության վերահսկողության բաժնում՝ որպես առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
16.05.2011-15.11.2011թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության ֆինանսատնտեսական օրենսդրության փորձաքննության բաժնում՝ որպես առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
21.11.2011-30.12.2011թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տնտեսական բաժնում՝ որպես տեսուչ:
30.12.2011-26.11.2012թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնում՝ որպես առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
26.11.2012-16.05.2014թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող և քրեակատարողական ծառայությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2011-2012թթ. դասախոսել է «Մխիթար Գոշ» համալսարանում (քրեակատարողական իրավունք), 2013-2014թթ. դասախոսել է «Հայբուսակ» համալսարանում (քրեական իրավունք):
16.05.2014-2019թթ. աշխատել է ՀՀ դատախազության քարտուղարության /վարչության/ պետի պաշտոնում:
2015-2017թթ. պետական ծառայողների վերապատրաստումների ընթացքում դասախոսել է «ՀՀ Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում:
26.11.2019-28.04.2022թթ. աշխատել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ:
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի 02.18.2019թ. թիվ 3-Ա որոշման համաձայն ընդգրկված է եղել քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածունների ցանկում:
2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-112-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023թ. հունվարի 23-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-22-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
ՀՀ արդարադատության նախարարի 2012թ. հրամանով ստացել է քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ արդարադատության նախարարի 2013թ. հրամանով բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է հուշանվերով:
ՀՀ գլխավոր դատախազի 2014թ. հրամանով ստացել է պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հրամանով պարգևատրվել է «ՀՀ դատախազության 100 ամյակ» հոբելյանական մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կոնտակտային տվյալ.
r.smbatyan@court.am