ՆԱՐԵԿ ԱՇՈՏԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ+37410 49-48-11311
Ծնվել է 1985թ., Աբովյան քաղաքում
Կրթություն.
1992-2002թթ. ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի միջնակարգ դպրոց,
2002-2006թթ. ՀՀ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (իրավագիտության բակալավր),
2006-2008թթ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (իրավագիտության մագիստրոս),
2008-2011թթ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա:
15.06.2018թ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի Պետաիրավական հետազոտությունների բաժնում ընդունվել է որպես դոկտորանտ՝ ԺԲ 0001 Իրավունքի տեսություն և պատմություն մասնագիտությամբ:
11.08.2011թ. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատվել է շնորհված իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը:
12.06.2013թ. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատվել է շնորհված դոցենտի գիտական կոչումը՝ իրավաբանություն մասնագիտությամբ:
Հանդիսանում է մեկ մենագրության, երկու ուսումնամեթոդական ձեռնարկի և թվով 7 գիտական հոդվածների հեղինակ:
Աշխատանքային փորձ.
2009 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում՝ ՀՀ և արտասահմանյան երկրների դատական համակարգերը դասընթացը:
07.02.2014թ. ԵՊՀ ռեկտորի հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդել է Երևանի պետական համալսարանում:
2015-2021թթ. ԵՊՀ ռեկտորի համապատասխան հրամանների հիման վրա ընդգրկվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ավարտական աշխատանքների քննական հանձնաժողովի կազմում՝ որպես հանձնաժողովի անդամ:
2015-2016, 2018-2019թթ. դասավանդել է Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ում՝ Դատական ծառայության հիմնահարցերը դասընթացը:
2016-2017թթ. ընդգրկված է եղել Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ում կազմակերպված՝ դատական կարգադրիչների վերապատրաստման արդյունքում անցկացվող քննական հանձնաժողովում՝ որպես իրավաբան-գիտնական անդամ:
2018-2019թթ. ընթացքում Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ում կազմակերպված՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման արդյունքում անցկացվող քննական հանձնաժողովների նախագահն է հանդիսացել:
07.06.2007-26.03.2008թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
26.03.2008-29.01.2010թթ. աշխատել է Դատական դեպարտամեմնտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետի պաշտոնում:
29.01.2010-08.11.2012թթ. աշխատել է Դատական դեպարտամեմնտի ղեկավարի խորհրդականի պաշտոնում:
2011 թվականի հունվար ամսից մինչև 2011 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում համատեղության կարգով կատարել է Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները:
08.11.2012-02.10.2015թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի պաշտոնում:
02.10.2015-05.10.2018թ. աշխատել է Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության պետի պաշտոնում:
05.10.2018 թվականից մինչև 08.04.2021թ. աշխատել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում:
14.01.2019 թվականից մինչև 13.01.2020թ. համատեղության կարգով կատարել է Դատական դեպարտամենտի ղեկավարի ֆինանսատնտեսական հարցերով տեղակալի պարտականությունները:
08.04.2021թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
29.12.2007թ. շնորհվել է դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
29.01.2010թ. շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
09.04.2013թ. շնորհվել է դատական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
23.01.2020թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
30.12.2009թ. Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից հայտարարվել է Շնորհակալություն:
22.12.2016թ. Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից հայտարարվել է Շնորհակալություն:
03.04.2018թ. պարգևատրվել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և հուշանվեր ժամացույցով:
Ընդգրկված է եղել Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբում:
Ընդգրկված է եղել Բռնադատվածների կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմում:
Ընդգրկված է եղել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբում:
Ընդգրկված է եղել Եվրոպայի միության և Եվրոպայի խորհրդի՝ գործընկերություն հանուն լավ կառավարման Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը խմբի Ղեկավար հանձնաժողովի կազմում:
ՀՀ վարչապետի 30.01.2020թ. որոշմամբ ընդգրկված է եղել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում:
Կոնտակտային տվյալ
n.gabrielyan@court.am