ՎԱՀԱԳՆ ՍԱՄՎԵԼԻ ԹՈՐՈՍՅԱՆ


Ծնվել է 13.12.1972թ. Գյումրի քաղաքում:

 

Կրթություն

1989թ. գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը:

1994-1995թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1998-2002թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2003թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ավելի քան 12 գիտական աշխատությունների հեղինակ է:

 

Աշխատանքային փորձ

1995-2003թթ. աշխատել է «Սորտսերմբանջար» ԲԲԸ-ում որպես իրավախորհրդատու:

2003-2004թթ. աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում նախ որպես դատարանի նախագահի օգնական, այնուհետև 2004-2005թթ. նույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ:

2005-2006թթ. աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի Դատական պրակտիկայի և դատական վիճակագրության ամփոփման բաժնի պետի պաշտոնում, իսկ 2006թ. ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի և դատական վիճակագրության վարչության պետ:

2006-2007թթ. զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը:

2008թ. հունվարից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում:

Դատավորի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ դոկտորանտուրայում ուսումը շարունակելու նպատակով:

2010թ.-ից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտ:

2009թ.-ից աշխատում է “Եվրասիա” միջազգային համալսարանում որպես իրավագիտության ամբիոնի դասախոս:

2009-09.06.2020թթ համատեղությամբ զբաղեցրել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնը:

2009-09.06.2020թթ համատեղությամբ աշխատել է «Կարկոմավտո», «Մեգնա», «Ֆորա» ՍՊ ընկերություններում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:

03.2013-09.06.2020թթ. աշխատել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում որպես իրավաբանական բաժնի պետ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2020թ. հունիսի 9-ի ՀՀ նախագահի ՝ ՆՀ-121-Ա  հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2023թ. հունիսի 8-ին ՀՀ նախագահի ՝ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կոնտակտային տվյալ

v.torosyan@court.am