ԱՐՄԻՆԵ ՍԵՐԺԻԿԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ+374 10 635420
Արմինե Սերժիկի Մելիքսեթյան
Ծնվել է 1981 թվականին:
Կրթություն
2003 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ոստիկանության Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում:
2010 թվականին Երևանի պետական համալսարանի 001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2019 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2003 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության շտաբի հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչի պաշտոնը:
2010 թվականից 2011 թվականը համատեղությամբ դասավանդել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում:
2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում՝ որպես ուսումնամեթոդական և զարգացման վարչության կրթական բարեփոխումների և միջազգային համագործակցության բաժնի ավագ տեսուչ (համատեղությամբ՝ ՀՀ ստիկանության կրթահամալիրի Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս):
2012 թվականից մինչև 2015 թվականը հանդիսացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ավագ դասախոսը:
2015 թվականից մինչև 2019 թվականը եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտը:
2018 թվականից մինչև 2019 թվականը ղեկավարել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Իրավաբանական կլինիկան:
2019 թվականից պայմանագրային հիմունքներով դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում և ՀՀ փաստաբանական դպրոցում:
2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-168 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի ՆՀ-241-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:
Կոնտակտային տվյալ
a.meliksetyan@court.am